ArmBarca.com - Պատմությունը

ՖԱ Բարսելոնայի պատմությունը

Բիզնեսմեն Հանս Գամպերը(ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 22-ին) ՖԱ Բարսելոնայի հիմնադիրն է:  Նա ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Վինտերթհուր քաղաքում:1899 թվականի հոկտեմբերի 22-ին Բարսելոնայի ամսագրերում նա հայտարարություն է անում ֆուտբոլիստների հավաքագրման մասին:

 

Հանս Գամպերը, ով Բարսելոնայում հայտնի էր որպես Ժոան Գամպեր, կատալոնիայի մայրաքաղաք է տեղափոխվել 1898 թվականին, իսկ արդեն 1899-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ակումբի առաջին ժողովը, որը գլխավորեց Գամպերը: Ակումբի առաջին նախագահը դարձավ անգլիացի Վոլտեր Ուայլդը, ով իր հիմնական պարտականությունները համատեղում էր ֆուտբոլիստի պարտականությունների հետ:

 

Առաջին մարզաշապիկը

 

Ամենասկզբից էլ Բարսելոնայի ֆուտբոլիստները կրում էին կապտանռնագույն մարզաշապիկներ:  Դրա ձախ կողմը կապույտ էր, իսկ աջ կեսը` նռնագույն, իսկ թևքերը` հակառակը: Շորտերը սպիտակ գույնի էին:

 

Ակումբի առաջին նշանը

 

Իր հիմնադրման առաջին տարիներին ակումբը, որպես հավատարմության նշան Կատալոնիային, օգտագործում էր Բարսելոնա քաղաքի զինանշանը: Իսկ 1910 թվականին տնօրենների խորհուրդը որոշեց, որ ակումբը սեփական նշանի  կարիք ունի և լավագույն նշանի համար մրցույթ հայտարարեց: Ակումբի այժմյան նշանի մեջ պահպանվել են այն ժամանակվա նշանի դիզայնի որոշ տարրեր:

 

Առաջին խաղը

 

Իր առաջին խաղում Բարսան մրցում էր Բոնանովայից ժամանած անգլիացի էմիգրանտների թիմի դեմ: Անգլիական թիմը, որի կազմում հադնես էին գալիս Բարսայի մի-քանի ֆուտբոլիստներ, հաղթեց այդ խաղում 1-0 հաշվով:

 

Առաջին դաշտերը

 

Սեփական հարկի տակ խաղերի համար դաշտի փնտրտուքները բերեցին նրան, որ Բարսելոնան իր առաջին խաղերը անցկացնում էր «Հոթել Կասանովասում»(1900), «Լա Կարրետերա դ'Օրտայում»(1901), «Էլ Կարրեր Մունտաներում»(1905), և վերջապես «Կարրեր Ինդուստրիայում», որը դարձավ Բարսելոնայի առաջին սեփական մարզադաշտը: Այն տեղավորում էր 6000 հանդիսական և այն ժամանակվա համար ունիկալ երկհարկանի տրիբունաներ ուներ:  Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1909 թվականի մարտի 14-ին: Այդ ժամանակ ակումբն արդեն սկսել էր մրցանակներ նվաճել` հաղթելով Մակայի գավաթը 1901-02 մրցաշրջանում, և Կատալոնիայի առաջնությունը 1904-05, 1908-09 մրցաշրջաններում: