ArmBarca.com - Ակումբի նշանը

ՖԱ Բարսելոնայի նշանը

1899 թվականի դեկտեմբերի 12-ին Գամպերը և ընկերները հաստատեցին ակումբի նշանը: Քաղաքի մարզական կյանքում ակումբի ներդրումն ավելի ակնառու դարձնելու համար որպես նշան ընդունվեց Բարսելոնայի գերբը: Ավելի ուշ` 1910 թվին, ակումբի ղեկավարությունը որոշեց, որ Բարսայի պես ակումբը(որն այդ ժամանակ արդեն լավ իմաստով աչքի էր ընկնում)  պետք է սեփական նշանն ունենա: Այդ նպատակով մրցույթ անցկացվեց, որում հաղթեց Կոլումբա նավահանգստի բանվոր Խորդի Լասա Գարսիան, ով հետագայում դարձավ նկարիչ: Նա էլ հենց նվիրեց համաշխարհային ֆուտբոլի գրանդին իր ներկայիս նշանը, որն իր մեջ պարունակում է Կատալոնիայի դրոշի (կարմիր և դեղին), ակումբի գույները(կապույտ և նռնագույն) և կարմիր խաչ սպիտակ ֆոնի վրա:

Ակումբի նշանի ժամանակագրությունը

1899-1906

1906-1920

1920-1936

1936-1939

1939-1946

1946-1960

1960-1974

1974-1975

1975-2002

2002