Այսօր լրանում է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերրի Անրիի 35-ամյակը:
Նյու Յորքյան «Ռեդ Բուլսի» հարձակվողը իր կարիերայի ընթացքում հաղթել է թիմային բոլոր մրցաշարերը:
1998թ.-ին Անրին հաղթել է Աշխարհի առաջնությունը, իսկ 2000թ.-ին` ԵՎՐՈ-2000-ը: 2006թ.-ին եղել է աշխարհի փոխչեմպիոն:
Լոնդոնյան «Արսենալի» կազմում Թիերրի Անրին դարձել է Անգլիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր:
2007թ.-ին «Արսենալի» լեգենդը 24 մլն եվրոյով տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: Հենց առաջին մրցաշրջանում Անրին 18 գոլով դարձավ «Բարսայի» 2007/08 թ.-ի լավագույն ռմբարկուն, չնայած թիմում կային այնպիսի ֆուտբոլիստներ` ինչպիսիք էին Սամուել Էտո՛Օ-ն, Մեսսին և Ռոնալդինյոն:
2008/09 մրցաշրջանում Անրին «Բարսայի» կազմում հաղթեց բոլոր հնարավոր առաջնությունները՝ 1 մրցաշրջանում 6 գավաթ, դրանք էին՝ ՉԼ-ն, Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային Մունդիալը:
2009թ.-ին արդեն Անրիի տարիքը զգացնել էր տալիս և ավելի երիտասարդ Պեդրոն զրկեց լեգենդին հիմնական կազմից: Չնայած դրան՝ Անրին այդ մրցաշրջանում այնքան էլ վատ հանդես չեկավ:
2010/11թ-ի մեկնարկից առաջ Անրին տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու Յորք «Ռեդ Բուլս», որտեղ դեռևս դարձել է 28 գոլի հեղինակ:
Թիերրի Անրին «Արսենալի» կազմում դարձել է 228 գոլի հեղինակ՝ դառնալով «Արսենալի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
Անրին իր կարիերան սկսել է 1994թ.-ին՝ ֆրանսիական «Մոնակո» ակումբում, այնտեղ դառնալով 28 գոլի հեղինակ:
1998/99թ.-ին Անրին եղել է իտալական «Յուվենտուսի» խաղացող: Դառնալով ընդհամենը 3 գոլի հեղինակ, որտեղ էլ Արսեն Վենգերը նկատել է պատանի Անրիին և հրավիրել Անգլիա:
Անրին Ֆրանսիայի հավաքականում դարձել է 51 գոլի հեղինակ՝ դառնալով Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուն:
Լեգենդար Անրին իր կարիերայի ընթացքում դարձել է 379 գոլի հեղինակ՝ 825 հանդիպումներում:
Լոնդոնում կանգնեցված է ֆրանսիացի լեգենդ Թիերրի Անրիի արձանը:
«Ծնունդդ շնորհավոր, լեգենդ»!!!