Արդեն իսկ ավարտվել է 2011/12 մրցաշրջանը և բոլորս անհամբեր սպասում ենք գալիք մրցաշրջանին:Թերևս Բարսայի կազմում միակ լուրջ փոփոխությունը,դա Տիտոյի գլխավոր մարզիչ դառնալն է:Ֆուտբոլիստների հարցում,փոփոխությունները այդքան էլ անհանգստացնող չեն,Կեյտան հեռացավ,Ալբան վերադարձավ`սրանք են հիմնական փոփոխությունները:Իսկ ահա Տիտոյի հարցը մի փոքր անհանգստացնող է:Պատճառաբանությունը հետևյալն է`
Պեպը 4 տարվա ընթացքում Բարսային դարձրեց ՄԵԳԱԹԻՄ,իսկ Տիտոյի դեպքում այդքան վստահ չենք կարող ասել,որ տակտիկան կմնա այնպես,ինչպես Պեպի ժամանակ:Այսինքն,եթե լինեն լուրջ փոփոխություններ,ապա Բարսան չի լինի այն,ինչ եղել է:Բարսան սովոր է իր 4 տարի ժամանակահատվածում անցկացրած խաղին,իսկ միանգամից հարմարվել լուրջ փոփոխությունների,դյուրին չէ,այլ բավական դժվար:Սակայն կա մի փաստ,որը և հույս է ներշնչում Բարսայի երկրպագուներին:Տիտոն երկար ժամանակ աջակցել է Պեպին և նրա ներդրումը ևս կա Բարսայի խաղի և հաջողությունների մեջ:Այսինքն ամեն դեպքում նա չի կարող միանգամից դիմել փոփոխությունների և Բարսային դարձնելլ ուրիշ թիմ:Միտքս հետևյալն է`
Տիտոն ամենայն հավանականությամբ կմնա հին մարտավարությանը հավատարիմ,չնայած հնարավոր է նաև հակառակը:Բայց այդ դեպքում ևս պետք է լավատես լինել`կարծելով,թե փոփոխությունների դեպքում այնպես կլինի,որ Բարսան ավելի ու ավելի կհզորանա ու կավելացնի իր երկրպագուների բանակը;ԴԵ',քեզ տեսնենք Տիտո,ամեն ինչ սկսում ենք նորից`նոր մրցաշրջանում,արդեն քո գլխավորությանմբ:Սպասում ենք հիանալի խաղի ու ջերմ մթնոլորտի`ինչպես Պեպի օրոք էր:ԱՌԱՋ ԲԱՐՍԱ!