Ընդանուր առմամբ առաջնությունը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ, եղան բազում միջադեպներ կապված ռուս և ուկրաինացի երկրպագուների հետ: Դեռ խմբային փոիլից 1-ին տուրում բախված թիմերը չէին էլ կարող պատկերացնել, որ կհանդիպեն եզրապակչում: Ընթացքը մինչև եզրապակիչ նույնպես բուռն պայքարում անցավ, բացի Իսպանիա Պորտուգալիա հանդիպման որտեղ Իսպանացիները շատ դանդաղ տեմպով խաղալով, ոմանց համար անտրամաբանական, ոմանց անհետաքրքիր, բայց հարգելի ֆուտբոլասերներ, եթե դուք ունենաք մի մեքենա և այն աշխատի դանդաղ, բայց գոհացնող արդյունավետությամբ, դուք դեն կգցե՞ք այն... դժվար թե: Պորտուգալացիների խաղից հետո ինչպես նաև Իտալիայի փայլուն հաղթանակից հետո Իսպանիան կորցրեց հազարավոր երկրպագուների, որոնք միանգամից փոխեցին իրենց ֆուտբոլային կողմնորոշումը և սկսեցին երկրպագել Իտալիային, բայց սա ըստ ինձ կորուստ չէ և ավելին մեզ պետք չեն «թիթեռ երկրպագուներ»: Վերջապես եզրապակիչ է և խաղը հենց առաջին միլիվարկիանից սկսեց այնպիսի թափով ընթանալ, որ 14-րդ րոպեին Ֆաբրեգալի հիանալի անցումից Սիլվային ոչինչ չէր մնում քան գնդակը գլխով տեղավորել ցանցում 1-0, անցումը արեց հենց այն ֆուտբոլիստը , որին այդքան քննադատում էին: Հերթը Հասավ կատալոնյան 3-ին Ինիեստան և Չավին հարվածային դիրք դուրս բերեցին նորընծա Ալբային որը գտնվեց սառնասիրտ և գնդակը մխրճեց դարպասում2-0: 2-րդ խաղակեսում տեմպը դանդաղեց և Բոսկեն խաղադաշտ դուրս բերեց Պեդրոին, Տոռռեսին և Մատտային որոնք հիանալի համագործակցելով խփեցին ևս 2 գնդակ 3-0 Տորրես 4-0 Մատտա:
Իսկ Իտալիային արծաթե մեդալի հանձնումը առանց խնդիրների չի անցել: Մարիո Բալոտելին քիչ է մնացել հրաժարվի արարողությունից: Եզրափակիչ սուլոցից անմիջապես հետո նա հեռացել է խաղադաշտից: Նա համարյա կռվի է բռնվել տեխանձնակազմի հետ, որը փորձել է նրան համոզել՝ մնալ դաշտում: Բալոտելին, ի վերջո, վերադարձել է:
Գլխավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե մարզակոշիկը», առաջնության արդյունքներով ստացել է իսպանացի ռմբարկու Ֆերնանդո Տորեսը: Գոլային փոխանցումներով լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը: