Մի օր արթնացա և հասկացա,որ եկել է երջանիկ ապրելու իմ ժամանակը: Ես ապրում էի միայն ֆուտբոլով,միայն նրանով էի ուրախանում:
Բարսայից ու ֆուտբոլից այն կողմ ոչինչ գոյություն չուներ ինձ համար: Ես
հետևում էի Բարսայի բոլոր հանդիպումներին,ուրախանում հաղթանակներով,տխրում
ու լացում ոչ ոքիների ու պարտությունների համար: Ինձ վրա Բարսայի
պարտությունները շատ ավելի վատ էին ազդում,քան հենց իրենց Բարսայի
ֆուտբոլիստների վրա: Ես ահավոր նեղվում ջղայնանու էի,այն ժամանակ երբ
ինչոր մեկը վիրավորում էր Բարսային,ուղղակի ահավոր էր այդ ամենը,ես վիճում
էի անգամ իմ հարազատ քրոջս հետ`ով երկրպագում է Ռեալ Մադրիդին: Ես վիճում էի առանց հասկանալու,որ իրական երջանկությունը հենց իմ ընտանիքն ու ընկերներն են և ոչ թե ֆուտբոլն ու Բարսան:
Իսկ Վիլլան... Վիլլան մի ֆուտբոլիս էր ու խաղերը դիտում էի դեռ այն
ժամանակ երբ հանդես էր գալիս Վալենսիայում:Ուրախանում էի հատկապես այն
ժամանակ երբ Վիլլան գոլի հեղինակ էր դառնում Ռեալի հետ հանդիպումներում:Երբ
գրավում էր Ռեալի դարպասը,էլ ավելի էի սիրում նրան:Հետևելով խաղերին մեծ
ցանկություն էր առաջանում մեջս Վիլլային տեսնել Բարսայում:Ամեն օր ինչքան
էլ ցավալի է, բայց կարելի է ասել աղոթում էի որպեսզի Վիլլան տեղափոխվի
Բարսա: Վիլլան տեղափոխվեց Բարսա... Իմ երջանկությանը ուղղակի չափ չկար,ես աշխարհի ամենաերջանիկ երկրպագուն էի: Իմ համար դրանից այն կողմ ոչինչ չկար: Ես ուղղակի ապրում էի,Վիլլայով,Բարսայով ու ֆուտբոլով առ հասարակ:
Ֆուտբոլի շնորհիվ միակ լավ բանը որ ինձ հետ պատահեց դա այն էր,որ ծանոթացա
մի մարդու հետ ում շատ եմ սիրում:Կարծում եմ ArmBarca.com-ի մշտական
օգտվողները նրան կճանաչեն,ինքը իմ Գևնա`Messi 2012-ը: Երբ նա դեռ չկար
իմ կյանքում,ինձ համար ֆուտբոլը զբաղմունք էր,որով անցկացնում էի իմ օրվա
մեծ մասը:Օրվա մեջ հնարավոր էր նույնիսկ 8-10 ժամ ես ֆուտբոլ դիտեի,հետևեի
սպորտային հաղորդումների և այլն: Ես ինքս էլ չէի ցանկանում այս աստիճանի տարվել ֆուտբոլով, Վիլլայով ու Բարսայով,բայց ստացվում էր:
Նշում էի Բարսայի (ու ոչ միայն) ֆուտբոլիստների ծննդյան օրերը,երբեմն
ավելի ուրախ քան իմը: Գնում էի Վիլլայի,Ռոնալդինյոի և Բարսայի նկարները: Իմ
սենյակի պատին ուղղակի տեղ չկա,ամբողջովին զարդարված է նրանց
պոստեռներով:Ամեն անգամ երբ գնում էի, մամաս ասում էր.«Ամոթա հետո կխնդաս
քո արածի վրա»,իսկ ես պատասխանում էի.«Չէ մամ տենց բան չի լինի,Բարսան ու
Վիլլան իմ կյանքն են,ես առանց իրանց չեմ կարա»: Ծիծաղելի է...Ես ինքս
էլ հիմա ծիծաղում եմ իմ արարքների վրա: Ես այս ամենինչի վրա սկսեցի ծիծաղել
Գևիս շնորհիվ:Սկզբում երբ ինքը ինձ ասում էր.«Ան չի կարելի,տենց մի
արա»,ես վիճում էի իրա հետ: Ինքը, ինձ չէր ասում մի նայի ֆուտբոլ,ինքը
ուղղակի ինձ ուզում էր բացատրեր ֆուտբոլ սիրելու ու դրանով տարված լինելու
տարբերությունը: Ճիշտ է,մի քիչ ուշ,բայց ես հասկացա,որ ֆուտբոլը ինձ ոչ մի լավ բանի չի բերւմ:
Նրա շնորհիվ հասկացա,որ Վիլլայից,Բարսայից բացի,այս կյանքում ավելի լավ ու
կարևոր բաներել կան,որոնց մասին կարելի է մտածել,երազել ու ապրել: Նա միակ մարդն էր,ով ինձ օգնում էր մոռանալ Վիլլային,ֆուտբոլն ու ինչոր չափով նաև Բարսային: Մենք երբեք ոչնչի համար չենք վիճել,մեր վեճի միակ «պատճառը»Վիլլան էր ու Բարսան: Վխք...ուղղակի դեբիլություն,ինչպես կարելի է սիրած մարդու հետ վիճել ինչոր անիրական բաների պատճառով:
Գևիս շնորհիվ ես սկսեցի ապրել ավելի իրական,այո իրական,քանի որ այն
ժամանակ ես ապրում էի ֆուտբոլով ու ֆուտբոլիստներով`Վիլլա,Տոտտի,Դել Պիեռո: Հիմա կասեք Ռոնալդինյոն ու՞ր էր:
Ռոնին չկա այս ցուցակում,քանի որ ինքը միակն էր ում «մեխքով»սկսեցի սիրել
ֆուտբոլը:Ես Ռոնիին չէի սիրում որպես մրութիկ`ինչպես դու էիր սիրում ասել
Գևս:Ռոնին ուղղակի մեծագույն ֆուտբոլիստ էր ում խաղը դիտելուց կարելի է
միայն հաճույք ստանալ:Բայց դա էլ կապ չունի, ես հիմա սիրում ու ապրում եմ
միայն քեզանով`Messi2012: Ամեն ինչ փոխվել է ու էլ առաջվանը չի,ես հիմա
դիտում եմ միայն Բարսայի խաղերը: Ինձ համար Բարսայում բոլորն էլ հավասար
են,բոլորն էլ լավագույնն են,դա լինի Մեսսին,Չավին,Ինիեստան, թե Պինտուն: Ես հիմա էլ տխրում եմ Բարսայի անհաջողությունների ժամանակ,սակայն փոխվել է մի բան,չեմ լացում էլ: :) Ուշադրություն չեմ դարձնում նրանց,ովքեր աջ ու ձախ վիրավորում են Բարսային: Յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի,իր սերելի թիմը,իր պատկերացումները ֆուտբոլի նկատմամբ:
Մի բան կասեմ.ՈՒՂՂԱԿԻ ՄԻ ՏԱՐՎԵՔ ՖՈՒՏԲՈԼՈՎ,հա էլի սիրեք,դիտեք,ուրախացեք
ձեր սիրելի թիմի հաջողություններով,բայց միայն այդքանը ու ՎԵՐՋ: Ապրեք իրական ու մի վատնեք ձեր ժամանակը հիմարությունների վրա:Այն ձեզ ոչ մի լավ բան չի տա:
Հուսով եմ չձանձրացրեցի ձեզ իմ պատմությունով:Կարծում եմ դուք էլ իմ
պատմությունից որոշ բաներ կքաղեք ձեր համար ու չեք կատարի են նույն սխալերը
որոնց համար ես ապսոսում եմ :