(Ֆանատիզմ - Հիվանդություն, որին դու ուրախ ես դիմավորելու) Ցանկանում եմ շարունակել նախորդ թեման: ArmBarca.com-ը բազմիցս անդրադարձել է այս հարցին,սակայն որոշ մարդիկ դեռ չեն կարողանում ընկալել, ֆանատիզմով չտառապելու , մեր կայքի կոչը: Երբև ձեզ հարց տվել եք թե ինչ է իրականում նշանակում ֆանատիզմ:Կարծում եմ, որ ոչ,այդ իսկ պատճառով էլ , որոշեցի այս հարցին պարզաբանում տալ: Ֆանատիզմը նույնպես հիվանդություն է,այն աստիճանաբար մարդու մոտ առաջացնում է մտավոր կարողությունների կորուստ,մեկուսացում,սթրես , խելագարություն և նույնիսկ ՄԱՀ: Երևի թե կհիշեք , թե ինր կատարվեց աշխարհում , երբ մահացավ փոփի արքա Մայքլ Ջեքսոնը, բազմաթիվ մարդիկ ինքնասպան եղան: Հարցրեք ինքներդ ձեզ միթե դա խելագառություն չէ: Հնարավոր է , որ դու կորցնես նույնիսկ քո ծնողներին , բայց դրանից հետո էլ ապրում ես,ուրեմն անմտություն չէ զոհաբերել քեզ հանուն մեկի , ով ընդհամենը քեզ համար կուռք է: Այսպիսով անկեղծ երկրպագել մեկին, իմանալ նրա մասին ամեն բան, սիրել նրան կարելի է, բայց միայն ոչ սկսել ապրել նրանով: Այստեղ հիմնականում ֆուտբոլի երկրպագուներ են, այդ պատճառով կանդրադառնամ հենց դրան: Ֆուտբոլային ակումբին, կամ ֆուտբոլիստին երկրպագելը , պետք է արտահայտվի միայն խաղի ժամանակ, երբ դու կարողանաս թույլ տալ ինքդ քեզ ազատություն տալ հույզերիդ, բայց դրանից հետո պետք է ապրես քո կյանքով,նրանց հատկացնելով մի փոքր ժամանակ: Հիմա կասեք` զզվացրին իրենց ֆանատիզմով, միգուցե , բայց հավատացեք դա անում ենք միայն ձեզ համար:
Հեղինակ.` Ալլա Զաքարյան Նկարի մտահաղացում. ` Գևորգ Մարտիրոսյան