Ինչպես հայտնի է դեկտեմբերի 15-ին մեկնարկում է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը,որի շրջանակներում կատալոնական ակումբը կմրցի «Ալ Սաադի»-ի հետ:Այս զույգի հաղթողն էլ եզրափակչում կվիճարկի գավաթը «Սանթոս»-«Կաշիվա Ռեյսոլ» մրցավեճի հաղթողի հետ:Եթե հաշվի առնենք մրցող ակումբներին ,ապա գրեթե բոլորն էլ կասեն,որ եզրափակչում կմրցեն «Սանթոս»-ն ու «Բարսելոնա»-ն:
Ամիսներ առաջ ,որոշ պարվերակններ հայտարարել էին,թե այդ խաղին Սանթոսի կազմում հանդես կգա նաև Ֆուտբոլի արքան` Պելեն,ով ինչպես հայտնի մեղմ ասած չի սիրում Բարսելոնի առաջատար Լիոնել Մեսսի-ին և շարունակ կրկնում է ,որ իր հայրենակից Նեյմարն ավելի լավ է խաղում Մեսսի-ից: Ի՞նչ եք կարծում ինչպես կավարտվի այս դիմակայությունը:Մեսսին մեկ անգամ ևս Պելեին և մյուսներին կապացուցի ,որ լավագույն ինքն է,թե տեղի կունենա սենսացիա և Մեսսին իր փառահեղ գահը կհանձնի երիտասարդ Նեյմարին:Ձեր կարծիքուվ այս խաղից հետո Պելեյի ՀակաՄեսսիական քայլերը կավարտվեն ,թե ոչ:
|