1987 թվականի Փետրվարի 2-ն Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում լույս աշխարհ
եկավ մի երեխա, որին ուղղակի վիճարկված էր հենց
ծննդյան օրվանից դառնալ
բառից բուն
իմաստով «կուլե» : Այն պահին, երբ նրա պապիկին`«Բարսելոնայի»
փոխնախագահին ծննդատունից հայտնեցին երեխայի ծնվելու մասին, Ամադորու Բերնաբեուն(Պիկեյի
պապիկը) շտապեց ՖԱ Բարսելոնայի գրասենյակ և այդ փոքրիկին դարձրեց ՖԱ Բարսելոնայի անդամ: Հնարավոր է, որ նույնիսկ չգիտակցելով, նա վճռեց իր սիրելի թոռնիկի ապագան: Հնարավոր է, նա դառնար իրավաբան` ինչպես իր հայրը, կամ բժիշկ` ինչպես իր մայրը,բայց Ամադորը կարողացավ սեր արթնացնել փոքրիկ Պիկեի մեջ դեպի ֆուտբոլը:
Որոշ ժամանակ անց Պիկեն սկսեց «Բարսելոնայում» կատարելագործվել
որպես
ֆուտբոլիստ: Նա միայն
մարզվել է ՖԱ Բարսելոնայի պատանեկական թիմերում: Հետագայում
նրա
մարզիչները
ասում
էին. «Երբ մենք տեսանք
նրա
խաղը, միանգամից
ցանկացանք
պայմանագիր
կնքել
նրա
հետ, չիմանալով, որ նրա պապը
«Բարսելոնայի»
փոխնախագահն
է
եղել»:
10 տարեկանում նա ծանոթացավ Ֆաբրեգասի
հետ, որը դարձավ նրա լավագույն ընկերը: Ֆաբրեգասն ասում էր. «Ես երբեք արյունակցական եղբայր չեմ ունեցել, սակայն
կարող
եմ
ասել, որ Ժերին
իմ
եղբայրն
է: Մանկական
թիմերում
նա
միշտ
կանգնլ
է
մեր
կողքին: Ես նրան շատ եմ հարգում
ու
սիրում, չնայած
որ
մեզ
բաժանում
են
հարյուրավոր
կիլոմետրեր»: ![](http://s007.radikal.ru/i300/1101/03/225bc2aaba29.jpg)
Գործերի բեկումնային ընթացքի պատճառով, 2004թ.-ին, Լա Մասիայից դուրս
եկած երեք
տաղանդավոր ֆուտբոլիստներից մնաց միայն Մեսսին: Սեսկը տեղափոխվեց «Արսենալ», իսկ Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդ»` Սեր Ալեքսի
մոտ: «Դա ամենաբարդ որոշումն էր իմ կյանքում: Սակայն հիմա`հետադարձ հայացք քցելով
դեպի անցյալ, հասկանում եմ, որ դա ինձ շատ օգնեց: Այդ կտրուկ
որոշումը փոխեց
ինձ որպես
ֆուտբոլիստի և որպես մարդու»:
![http://s011.radikal.ru/i318/1101/65/876625cad6df.jpg](http://s011.radikal.ru/i318/1101/65/876625cad6df.jpg)
Քանի որ «Մանչեսթերում» կային այնպիսի պաշտպաններ ինչպիսիք էին Ֆերդինանդը, Վիդիչը, Բրաունը, Օշին, որոնք զգալիորեն
բարդացնում էին Պիկեի մեկնարկային կազմում հայտնվելը, Պիկեն
նախընտրեց վարձավճարով հանդես գալ «Սարագոսայի»
կազմում: ![http://img97.imageshack.us/img97/4393/cgb1b.jpg](http://img97.imageshack.us/img97/4393/cgb1b.jpg)
2008թ, վերադարձ. «Ես
գիտեի, որ վերադառնալու եմ: Կարող են իմ ասածները շատ ինքնավստահ թվալ, սակայն ես գիտեի, որ իմ վերադարձը «Բարսելոնա» անխուսափելի է»:
Իրոք, Պիկեի անունը
կամաց-կամաց բրենդային է դառնում, այսպիսի հայտնիությամբ աչքի էր ընկնում
Բեքհեմը, որի անունը արդեն միլլիոնների արժեք ունի: Պիկեն գնում է այդ ճանապարհով, նա
երիտաարդ է, բայց արդեն համարվում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը, նրան
արդեն սկսել են համեմատել Բեկենբաուերի հետ: «Պիկեբաուեր»`ահա այսպես
սկսեցին անվանել Պիկեին համեմատությունների ժամանակ:
Առաջ Պիկեն համարվում էր
իր թիմի երկրպագուների կուռքը, իսկ հիմա` արդեն կարելի է ասել ամբողջ աշխարհի
երկրպագուհիների կուռքը: ![](http://s015.radikal.ru/i332/1101/50/95980c13fd5b.jpg)
Այսպիսին է Պիկեն`միշտ ուրախ ու միշտ «Բարսելոնայի» երկրպագուներին սիրելի: Հաջողություն Պիկեին, թող
մնա այնպիսին, ինչպես որ կա: Մեսսի2011, Բարսաֆան
|