Մենք ամեն օր մեր բոլորիս կողմից շատ սիրված ArmBarca.com կայքը մտնելուց շտապում ենք իմանալ Բարսելոնային վերաբերվող ամենաթարմ նորությունները: Մենք իմանում ենք թե ով գնաց, ով եկավ, Բարսի մասնակցությամբ որ խաղը ինչպես ավարտվեց և այլն:
Այսինքն ասածս այն է, որ մենք ամեն որ շփվում ենք (հիմնականում) ֆուտբոլային թեմաների շուրջ:Ես առաջարկում եմ որ մի քանի ժամով կտրվենք ֆուտբոլից և մի քիչ ծիծաղենք))):
Հիմա ես կներկայացնեմ մի քանի անեկդոտներ, որոնց բովանդակությունը կապված է ֆուտբոլի հետ.
Հայ ֆուտբոլային մեկնաբանը Հայաստան - Գերմանիա խաղի մասին. __Ահա գնդակով հայ ֆուտբոլիստներն են, փոխանցում առաջ!,վտանգավոր է!, հարված` գոոոոոոոոոոոոոլ 1-0:Հերթական գրոհն է ,հարված!, ափսոս գնդակը դիպչում է ուղղահայաց դարպասաձողին,ոչ դեռ գրոհը շարունակվում է հարված գոոոոոոոոոոոոլ 2-0:Ահա ևս մեկ գոլ մեր թիմի կողմից 3-0:Հերթական գրոհն է հարված! ոոոոոչ!! գնդակը դիպչում է դարպասաձողին:Բայց ոչինչ մենք հաղթում ենք 3-0 հաշվով: Ահա այսպես է պետք մարզվե!լ, ի վերջո վաղը հանդիպելու ենք Գերմանիայի ընտրանու հետ )))): Վրացի ֆուտբոլային մեկնաբանը Վրաստան- Բրազիլիա խաղի ժամանակ մեկնաբանում է. __ԵՎ ահա սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ ցանկանում եմ տեղեկացնել այն մասին որ հաշիվը 0-15 է, օգուտ Բրազիլիային:Բայց հանկարծ չհուսահատվեք, մեր թիմը դեռ չի պարտվել,դեռ ամեն ինչ կորած չէ, Որովհետև դեռևս ընթանում է խաղի 20-րդ րոպեն, և առջևում մի ամբողջ 70 րոպե կա )))): Եզդին գնում է մարզադաշտ՝ ֆուտբոլի.. նստած ուշադիր կողքերնա նայում, մեկը կողքից ասում է. - այ ընկեր, եկել ես ֆուտբոլ նայելու, թե՞ ինչ.. խաղն արդեն ավարտվելու վրայա, դու հլա շուրջդ ես ուսումնասիրում.. - վալլա-վալլա, ես էդ ֆուտբոլը փոքրուց չեմ սիրում ախար.. ուղղակի մտածում եմ՝ այ մարդ էսքաաան շատ ոչխար ունենար՝ ինչ բախտավոր մարդ պիտի լիներ.. հարցնողը բորբոքվումա. - չջոգինք արա՝ էս սաղիս ոչխարի տեղ ե՞ս դրել.. - այ, այ, որ քու պես էլ մի դուխով շուն լիներ է՝ մարդու քեֆին քեֆ չէր հասնի.. ))): Այս պահին այսքանը մտքիս եկավ, եթե ուրիշը գիտեք գրեք մենք էլ ծիծաղենք: Մենակ մի բան խնդրեմ ելի ֆուտբոլային թեմայից դուրս անեկդոտ չգրեք: Լավ է, ոնց որ երկար տեքստ եղավ հուսով եմ չեք ձանձրանա,ուրախ տրամադրություն...
|