Գվարդիոլան 3 տարի է որ գլխավորում է Բարսելոնան,և արդեն մեծ նվաճումներ ունի, որպես Բարսայի մարզիչ: Արաբական երկրներից մեկը` Քաթարը, լրջորեն հետաքրքրված է Պեպով և ուզում է տանել նրան:Ինչպես գիտենք Գվարդիոլայի պայմանագիրը Բարսելոնայի հետ ավարտվում է 2013 թվականին, և, համածայն sports.ru կայքի հաղորդած տեղեկությունների Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիան Պեպ Գվարդիոլային առաջարկել է39 միլիոն եվրո, որպեսզի մեր կողմից շատ սիրված Պեպը գլխավորի Քաթարի ազգային հավաքականը: Այս ամենի վերջը տարբեր կարող է լինել, օրինակ. 1 Պեպը, հաշվի առնելով այն փաստերը որ ինքը կատալոնացի է,և որ իր ողջ կյանքը նվիրել էԲարսային, ԿՀՐԱԺԱՐՎԻ ԱՌԱՋԱՐԿԻՑ(ես այս տեսակետի կողմնակիցն եմ): 2 Պեպը կընդունի առաջարկը(ի վերջո նման գումարը գայթակղիչ է, և հրաժարվելը դժվար է): 3 Բարսելոնան կառաջարկի նոր պայմանագիր ավելի շատ աշխատավարձով և Պեպը կմնա: Ընտրեք նշված տարբերակներից մեկը կամ առաջարկեք ձեր տարբերակը: