| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:51 Եվս մի երկրպագուի ճանապարհ |
 Ինչպես գիտեք(կամ չգիտեք), երկու ամիս առաջ
ֆորումում մի հետաքրքիր թեմա բացվեց, որը կոչվում է <<Երկրպագուի
ճանապարհը>>: Այս ընթացքում շատերն են կիսվել, թե ինչպես են դարձել
Ավելին քան ակումբի երկրպագու, երբ են վարակվել Բարսելոնիզմով և դարձել
հայաստանաբնակ կուլեներից մեկը: Այժմ ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ`
ևս մի երկրպագուի ճանապարհը: Չգիտեմ, ձեզ մոտ հեշտությամբ ստացվեց
հիշել, թե երբ և ինչպես ձեր մեջ Բարսայի երկրպագուի հայտնաբերեցիք, բայց
ինձ համար դա մի փոքր դժվար եղավ: Իմ վերածումը ֆուտբոլասերից բարսելոնիստի
աստիճանաբար է տեղի ունեցել: Սկզբից(մինչև տասը տարեկան ժամանակ) դիտում
էի միայն Հայաստանի հավաքականի հանդիպումները, քանի որ տանը բոլորն էին
դիտում: Հաջորդ փուլը և առաջին քայլը դեպի Բարսելոնան 2002 թվականի աշխարհի
առաջնությունն էր, երբ իր տաղանդը բացահայտեց բրազիլացի ֆուտբոլային
կախարդ Ռոնալդինյոն: Անգլիայի հավաքականի դարպասը նրա խփած գոլից հետո ես
դարձա Ռոնիի անհատական երկրպագուներից մեկը: Ցավոք չէի հետևում նրա
ելույթներին ՊՍԺ-ի կազմում, բայց Մունդիալի ընթացքում հնարավորություն
ունեցա հիանալու նրանով:

Աշխարհի առաջնությունից հետո դեռևս այնքան
էլ չէի հետաքրքրվում ակումբային ֆուտբոլով: Այդ ժամանակ ես հատկապես տարված
էի բակային ֆուտբոլով: Չեմ ժխտում, որ գրեթե բոլոր տղաներն էլ մեծացել են
բակում ֆուտբոլ խաղալով, բայց մեզ մոտ բակային ֆուտբոլը մի փոքր այլ
հարթության վրա էր: Մի քանի բակերի միջև հաճախ ֆուտբոլի առաջնություններ
էինք անցկացնում, որոնց ժամանակ յուրաքանչյուր թիմ իր համար ընտրում էր
որևէ անվանի թիմի անունը: Մեր թիմն ընտրեց Բարսելոնան, որում ես զբաղեցնում
էի դարպասապահի պատվավոր դիրքը: Բոլորս Բարսայի մարզաշապիկն էինք հագնում,
իսկ իմ հագին էլ Վալդեսի շապիկն էր: Եզրափակիչում հաղթեցինք Ռոմային, իսկ
մրցանակը եղավ Բարսելոնայի գույներով գնդակը: Ես էլ դարձա առաջնության
լավագույն դարպասապահը` ետ մղելով տասը տասնմեկմետրանոց հարվածներից իննը:
Բարսելոնայի մարզաշապիկով բակային ֆուտբոլը իմ երկրորդ կարևոր քայն էր դեպի
Բարսելոնիզմը: Դրանից հետո էլ դեռ առանձնապես չէի հետևում Բարսայի
խաղերին: Եվ ահա մի օր հեռուստացույցով պատահաբար տեսա Ռոնալդինյոյին իր
թիմի հետ: Դա 2003/04 մրցաշրջանի պատասխան Էլ Կլասիկոն էր, որը կայանում էր
Մադրիդում: Իհարկե չէի կարող այդ խաղում երկրպագել Մադրիդին, երբ
հակառակորդ թիմում խաղում էր ինքներդ գիտեք ով: Այդ խաղում Բարսան հաղթեց
2-1 հաշվով, իսկ հաղթական գնդակը Ռոնալդինյոյի փոխանցումից հետո խփեց
Չավին: Այդ խաղը վերջնականապես վճռեց, թե որ թիմի հետ եմ կապելու իմ
երկրպագուի ապագան: Սա իմ երրորդ քայլն էր դեպի Բարսելոնիզմը: *** Հուսով եմ, որ հաջորդ քայլը կլինի
այցելությունը հռչակավոր Կամպ Նոու մարզադաշտ:
|
|
Դիտումներ: 1107 |
Ավելացրեց: Barcamaniac
| Վարկանիշ: 5.0/12 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|
|
| Օրացույց |
| « Նոյեմբեր 2010 » |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուբթ |
Շբթ |
Կրկ |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
|