Կատալոնական Բարսելոնայի եզրային պաշտպան Ադրիանոն ցանկանում է, որ թիմը երկարաձգի իր հայրենակցի` Դանի Ալվեսի պայմանագրի ժամկետը:
- Կարծում եմ, որ Ալվեսը հիանալի կերպով հաղթահարում է իր առջև դրած խնդիրները: Պարզ երևում է, որ նա ցանկանում է մնալ Բարսելոնայում:
Հուսով եմ, որ թիմը կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը,- գրել է Ադրիանոն թվիթերյան իր միկրոբլոգում:
|