14:33 «Բարսելոնայի» հիմնական մարզումային դաշտը կանվանվի Վիլանովայի անունով | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահների խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել թիմի մարզումային գլխավոր դաշտը անվանափոխել լուսահոգի Տիտո Վիլանովայի անունով, տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը: Այսպիսով, դաշտը կանվանվի «Campo de Entrenamiento Tito Vilanova»: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Վիլանովայի անունով կանվանակոչվի «Բարսելոնա» Բ-ի նոր մարզադաշտը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 343 | |