01:00 «Բարսելոնա» - «Էլչե». Մեծագույն հաղթանակների փոքրիկ սկիզբը | |
Կատալոնական «Բարսելոնան» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի Լա լիգայի 2014/15 մրցաշրջանը: Ներկայացնում ենք մեր կողմից թիմի ֆուտբոլիստներին տրված գնահատականներն ու վերլուծությունը: Այսպիսով, կատալոնացիները խաղադաշտում էին հետևյալ կազմով. Բրավո, Ալբա, Մաթյո, Մասկերանո, Ալվես, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Մունիր, Ռաֆինյա (Բարտրա, Ռոբերտո, Պեդրո)
Մոռանանք սև կատվին և անցնենք առաջ... Առաջին խաղակեսում թիմը աշխատեց, պահեր փորձեց ստեղծել: Գրոհներն ընթանում էին դաշտի բոլոր հատվածներով՝ օգտագործելով և՛ Մունիրին, և՛ Ալկանտարային, և՛ Մեսսիին: Հարկ եղած դեպքում հեռահար հարվածի էին դիմում Ռակիտիչն ու Ինյեստան: Հանդիպման առաջին խաղակեսի վերջում Լեոյի հեղինակած գոլը լուսատախտակին արտացոլեց 80 տոկոս տարածքային առավելությունը: Սերխիո Բուսկետսի և Խավյեր Մասկերանոյի անփութությունն էլ արտացոլվեց Մասկեի գլխավերևում շողացած կարմիր քարտով: Երկրորդ խաղակեսի սկզբում Մունիրը վստահություն ներշնչեց թիմին, որից հետո հանգիստ գնդակ գլորելը արդիական դարձավ կրկին: «Բարսան» նախաձեռնությունը փոքր-ինչ զիջեց մրցակցին, սակայն «Էլչեն» չկարողացավ այդպես էլ անհանգստացնել Կլաուդիո Բրավոյին ողջ խաղի ընթացքում՝ 0 դիպուկ հարված: Թիմում կրկին զգացվեծ Լուչոյի հաղորդած նոր շունչը: Մեսսին աշխատում էր անընդհատ,Ինյեստան և Ռակիտիչը փորձում էին գնդակ մատակարարել նրան, պրեսինգն ակնհայտ ստացվում էր, իսկ Մունիրն ու Ռաֆինյան դեռ աշխատելու տեղ ունեն: Ինչ վերաբերում է փոխարինողներին, ապա Բարտրան իր պարտականությունները հիանալի կատարեց, Ռոբերտոն ու Պեդրոն էլ առանձնապես աչքի չընկան:
Կարելի է կրկին խոսել Ռակիտիչի մասին, ով միանգամից իր տեղն ամարագրում է թիմի մեկնարկային կազմում՝ ողջ խաղի ընթացքում հիանալի աշխատելով: Կլաուդիո Բրավո - Չիլիացին ոչ մի անելիք հիմնականում չունեցավ, իսկ իր պարտականությունները կատարեց գերազանց: Անգործության մատնված 13 համարը ստանում է 6,5 գնահատականը: Խավյեր Մասկերանո - Ֆուտբոլիստը կարողացավ առաջին խաղակեսում կայուն խաղալ , մինչ հեռացվելը: Արգենտինացին իր հետ հանդերձարան տարավ 6 գնահատականը: Ժերեմի Մաթյո - Մեր նորեկը հիանալի շանս ունի առաջիկա խաղերում իրեն դրսևորելու համար: Այսօր նա կարողացավ փակել իր դիրքն ու օգնել նաև ձախ եզրում: Մաթյո՝ 7,5: Մարկ Բարտրա - Երիտասարդ իսպանացին փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում և հիանալի դրսևորեց իրեն: Բարտրան իր ցուցադրած խաղով կարող է նաև տեղ ստանալ թիմի մեկնարկային կազմում՝ երկրորդ տուրում: Բարտրան արժանացավ 7 գնահատականին: Դանի Ալվես - Բրազիլացին մրցակցի պաշտպանության ձախ եզրը վտանգի տակ պահեց, իսկ իր դիրքում անելիքները շատ չէին: Նա ստանում է 7 գնահատականը: Ժորդի Ալբա - Հրթիռային պաշտպանն ինչպես միշտ ամենաշատ աշխատողներից մեկն է խաղադաշտում: Ձախ եզրում իրեն հիանալի զգալով՝ Ալբան օգնում էր կիսապաշտպանությանն ու հարձակման գծին և չէր մոռանում իր հիմնական պարտականությունների մասին: 8 միավոր էլ Ալբան է ստանում: Սերխիո Բուսկետսը շարունակում է մնալ իր բարձրության վրա: Կայունությունն ամենաբնորոշն է Բուսիին: Այսօր մեկ անգամ սխալվեց, սակայն իր պարտականությունները կատարեց գերազանց: Իսպանացին ստանում է 7,5 գնահատականը: Ինյեստա-Ռակիտիչ զույգը կրկին հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Դեռ առաջին տուրն է, սակայն տպավորությունները գերազանց են: Խորվաթ ֆուտբոլիստը հիանալի փոխարինում է Չավիին, իսկ Դոնն իր բարձրության վրա է: Խորվաթ-իսպանական զույգը ստանում է 8,5 գնահատականը: Սերխի Ռոբերտո - Ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ հիմա, Ռոբերտոն իրեն չի կարողանում դրսեորել՝ դուրս գալով խաղադաշտ երկրորդ խաղակեսում: Ռոբերտո՝ 6,5: Ռաֆինյա - Երիտասարդին աշխատել է պետք: Իրեն հատկացված ժամանակում ոչ այնքան տպավորած Ալկանտարան ստանում է 6,5 գնահատականը: Մունիրին փոխարինեց Պեդրոն 67-րդ րոպեին: Ծագումով մարոկացին մի քանի դրվագում աչքի ընկավ, իսկ Ռակիտիչի փոխանցումից հետո գոլ հեղինակելուց չհրաժարվեց: Պեդրոն էլ թարմ ուժեր հաղորդեց հարձակման գծին: Մունիրը ստանում է 7,5, իսկ Պեդրոն՝ 6,5: Լիոնել Մեսսի - «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը շարունակում է հիացնել: Արդյունավետ պրեսինգ, փոխանցումներ, ակտիվ տեղաշարժ, անցումներ, խաղարկումներ և վերջապես երկու գոլ: Լիոնել Մեսսի՝ 10: Հաջողություն մաղթենք Լուչոյին և նրա սաներին գալիք բոլոր հանդիպումներում: Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com
| |
Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 619 | |