Հինգշաբթի, 28/03/24, 23:49
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


19:52
Բարի գալուստ, Իվան Ռակիտիչ

Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն այսօր կեսօրին բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

- Չէի կարծում, որ «Սևիլյայի» հետ հրաժեշտն այսքան ծանր կտանեմ: Կինս առաջին անգամ ինձ լաց լինելուց տեսավ: Ես հպարտ եմ, որ եղել եմ «Սևիլյայի» ֆուտբոլիստ:

Ես հրաժեշտ չեմ տալիս, այլ պարզապես ասում եմ. «Մինչ նոր հանդիպում»: «Սևիլյան» իմ տունն է, իմ քաղաքը: Լավ կլիներ, որ կարիերաս ավարտեի հենց այնտեղ:

Ես եկել եմ «Բարսելոնա» ոչ թե Խավիին փոխարինելու, այլ հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար: Ցանկանում եմ աշխատել և ապացուցել, որ ես դրան արժանի եմ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին` ինձ նման պատվի արժանացնելու համար:

Ցանկանում եմ երկար ժամանակ անցկացնել «Բարսելոնայում» և թիմի հետ մտնել պատմության մեջ: Ամեն ինչ միայն ինձանից է կախված, ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ վստահությունը:

Պետք է նշել, որ կատալոնական ակումբի կազմում խաղացողների վրա միշտ շատ լուրջ ճնշում է գործադրվում: Այդ պատճառով ցանկացած խաղում պետք է տրվել ամբողջությամբ և ձգտել միայն հաղթանակի:

Մեծ պատիվ է կրել Գվարդիոլայի համարը, ով նման հաջողությունների է հասել ակումբում: Հուսով եմ, որ Նեյմարը և Մեսսին կօգնեն ինձ դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ, իսկ ես, հնարավոր է, կօգնեմ նրանց դառնալ ավելի ուժեղ,- հայտարարել է Ռակիտիչը:

Հավելենք, որ Ռակիտիչը «Բարսելոնայում» հանդես կգա 4 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Ֆրանսեսկ Ֆաբրեգասին:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1