00:21 Սերխիո Բուսկետսը հիասթափված է | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Խետաֆեի» դեմ հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ, հաղորդում է Barcastuff-ը: - Ես կարծում եմ, որ Իսպանական Պրիմերան մեզ համար ավարտված է: Մենք պարտավոր ենք դասեր քաղել ապագայի համար,- ասել է Բուսկետսը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլից և պարտվել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 434 | |