«Վալենսիան» կամային հաղթանակ է տոնում (տեսանյութ) - 1 Փետրվարի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 1 » «Վալենսիան» կամային հաղթանակ է տոնում (տեսանյութ)
20:55
«Վալենսիան» կամային հաղթանակ է տոնում (տեսանյութ)
Սեփական «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնան» կրում է իր երկրորդ պարտությունը ընթացիկ առաջնությունում:

8-րդ րոպեին խաղի հաշիվը Լեո Մեսսիի փոխանցումից հետո բացեց Ալեքսիս Սանչեսը: 39-րդ րոպեին Պիատտին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ ընդմիջման գնալուց 1 րոպե առաջ Դանիել Պարեխոն առաջ մղեց «չղջիկներին»: 

54-րդ րոպեին Լեո Մեսսին 11-մետրանոց հարվածով հավասարեցնում է խաղի հաշիվը: Սակայն ընդհամենը 5 րոպե անց Ալսասերը առաջ է մղում իր թիմին և հաղթանակ պարգևում «Վալենսիային»:

Ավելացնենք, որ Խորդի Ալբան 79-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:

Եթե վաղը «Ատլետիկոն» և «Ռեալը» հաղթանակ տոնեն, ապա նրանք առաջ կանցնեն «Բարսելոնայից», զբաղեցնելով համապատասխանավար 1-ին և 2-րդ հորիզոնականները, իսկ «Բարսան» ՝ 3-րդ:


Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 527 | Ավելացրեց: Արթուր