20:27 Բենիտես. «Ռեալը և Բարսելոնան Չեմպիոնների լիգայի եզրափակչի հավակնորդներից են» | |
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը բարձր է գնահատում կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» շանսերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, հայտնում է Goal.com-ը: «Չեմ կարծում, որ «Կլասիկոյում» թիմերը իրենց լավագույն ֆուտբոլը ցուցադրեցին: Թիմերը շատ բարձր խաղամակարդակ ունեն և շուտով ֆուտբոլիստները կհարմարվեն այն խաղաոճերին, որոնք թելադրում են իրենց նոր մարզիչները: Կասկած չունեմ, որ «Բարսելոնան» և «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու գլխավոր հավակնորդներից են» , - ասել է Բենիտեսը, որի գլխավորած թիմը եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի այս խաղաշրջանում մրցում է Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և Մարսելի «Օլիմպիկի» հետ: ArmSport | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 378 | |