Ինիեստա. «Կարողացանք չեզոքացնել «Ռեալի» ֆուտբոլիստներին» - 27 Հոկտեմբերի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 27 » Ինիեստա. «Կարողացանք չեզոքացնել «Ռեալի» ֆուտբոլիստներին»
20:01
Ինիեստա. «Կարողացանք չեզոքացնել «Ռեալի» ֆուտբոլիստներին»
 Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ հաղթանակը (2:1) Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական մրցավեճում, հայտնում է Goal.com-ը:

«Ես երջանիկ եմ «Բարսելոնայում» և ցանկանում են այստեղ մնալ: Շուտով կերկարաձգեմ պայմանագիրս ակումբի հետ:

Գիտեինք, որ «Ռեալը» շատ վտանգավոր թիմ է, բայց կարողացանք չեզոքացնել նրանց, հատկապես առաջին խաղակեսում: Ընդմիջումից հետո, մեզ համար ավելի դժվար էր»,-նշել է «կապտանռնագույնների» խաղարկողը:

Ինյեստան նաև խոսել է Էլ Կլասիկոյի ընթացքում գոլով աչքի ընկած ֆուտբոլիստների մասին, «Նեյմարի և Սանչեսի նման տաղանդները կասկածի տեղիք չեն տալիս: Նրանք օգնում են «Բարսելոնային»՝ տիտղոսներ նվաճել: Դա հենց այն է, ինչ մեզ պետք է»,- ասել է Ինիեստան:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 482 | Ավելացրեց: Մեսսի2014