Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը շատ
ուրախ է, որ կիսապաշտպան Անդրես Ինիեստայի թիմակիցն է:
Ռամոսը հայտարարել է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստի դերակատարությունն ազգային թիմում անգնահատելի
է:
«Անդրեսի ներկայությունը մեծ առավելություն է մեր թիմի համար:
Նրա նման խաղացողները կերտում են ֆուտբոլի պատմությունը և ներկայացնում մեզ
միջազգային ասպարեզում:
Անդրեսն օժտված է մարդկային բարձր որակներով»,-ասել է Ռամոսը: