12:19 Մեսսիի մասին կգրվի «Գինեսի ռեկորդներ»-ի գրքում | |
«Բարսելոնայի» Ռմբարկուի բազմաթիվ ձեռքբերումներից 5-ը ներառել են «Գինեսի» ռեկորդների գրքի վերջի հրատարակությունում: 26-ամյա արգենտինացին նշվել է որպես «Ոսկե գնդակի» առաջին քառակի հաղթող՝ որպես աշխարհի լավագույն խաղացող: Հարձակվողի 2-րդ ձեռքբերումը մեկ օրացույցային տարվա ընթացքում խփած գնդակների քանակն է: 3-րդ ռեկորդը. Իսպանիայի առաջնության 2011/12 մրցաշրջանին նա 37 խաղում խփել է 50 գնդակ: 4-րդ գրությունը վերաբերում է մեկ խաղաշրջանում ՉԼ-ում խփած երկու հեթ-տրիկներին: Եվ 5-րդը. Արգենտինացին կրկնեց Ժոզե Ալտաֆինիի ռեկորդը, ով որպես «Միլանի» խաղացող 1963-ին չեմպիոնների գավաթում խփեց 14 գնդակ, որը Չեմպիոնների լիգայի նախնին է համարվում: Football365 | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 766 | |