20:08 «Բարսելոնա». նոր պայմանագիր` Բարտրայի համար | |
«Բարսելոնայի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը ցանկանում են երկարաձգել
պայմանագիրը կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրայի հետ, հաղորդում են
իսպանական լրատվամիջոցները: Երիտասարդ ֆուտբոլիստի վերջին ելույթները կատալոնական ակումբի ներկայացուցիչներին համոզել են իրադարձությունների այդպիսի զարգացման մեջ: Կողմերն արդեն քննարկել են այդ հարցը, սակայն վերջնական պայմանավորվածության դեռ չեն հասել: Հիշեցնենք` «Բարսայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա` «Սելթիկի» հետ վերջին հանդիպումից հետո գովասանքի խոսքեր էր հղել Բարտրայի հասցեին: Նա ընդգծել էր, որ Բարտրան երկար ժամանակ կլինի «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 315 | |