19:29 Պերես. Մոուրինյոն վերջ է դրել «Բարսելոնայի» գերիշխանությանը | |
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարցազրույցներից մեկում կարծիք
է հայտնել, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջ է դրել
«Բարսելոնայի» գերիշխանությանը: -Մենք գործ ունենք այնպիսի մարդու հետ, ով կարողացավ ձեռքով հարվածել սեղանին, ու վերջապես վերջ դնել «Բարսելոնայի» գերիշխանությանը: Դա նրան հաջողվեց: Նրա արդյունքները գոհացնող էին հատկապես Եվրոպայում,- Պերեսի խոսքերը մեջբերում է AS-ը: Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը Մադրիդում աշխատել է երեք տարի` 2010-2013 թթ., ու այդ ընթացքում կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնությունում հաղթել է երկու անգամ, իսկ «բլանկոսները»` մեկ: Չեմպիոնների լիգայում էլ «Բարսան» այդ ընթացքում հաղթել է մեկ անգամ, երկու դեպքում էլ դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ, իսկ վերջինիս արգելքը «Ռեալն» այդ տարիների ընթացքում չի կարողացել հաղթահարել: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 531 | |