22:04 «Բարսելոնան» երեք շաբաթով կորցնում է Ժորդի Ալբային | |
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի` «Սևիլյայի» հետ երեկ տեղի ունեցած
մրցավեճում (3:2) ազդրի վնասվածք է ստացել: Ահա և ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել, որը հաստատել է վնասվածքի առկայությունը: Այն իսպանացի խաղացողին խաղադաշտից դուրս կթողնի մոտ երեք շաբաթով: Այդպիսով, Ալբան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի` Ամստերդամի «Այաքսի» հետ առաջիկա հանդիպումը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 296 | |