19:27 Ռոնալդո. Նեյմարին ժամանակ է պետք` լավագույններից մեկը դառնալու համար | |
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի հայտնի հարձակվող Ռոնալդոն
խոսել է իր հայրենակից, կատալոնական ակումբի նորեկ Նեյմարի մասին` նշելով,
որ Իսպանիայում հանդես գալը վերջինիս օգտին է: -Կարծում եմ` մարդիկ մոտ ժամանակներս կշարունակեն խոսել Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության մասին, այլ ոչ թե` Նեյմարի ու Գարեթ Բեյլի: Նեյմարին դեռ ժամանակ է պետք, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Սակայն ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն բան կստացվի: Իսպանիայում ու «Բարսելոնայում» ելույթները Նեյմարի օգտին են: Նա շատ բան կսովորի Իսպանիայում: Լիոնել Մեսսիի հետ համագործակցությունը նրան ավելի ուժեղ կդարձնի: Դա հիանալի է նաև Բրազիլիայի հավաքականի համար: Եվրոպա տեղափոխված բրազիլացի ֆուտբոլիստներն այնտեղ սովորաբար ավելի լավն են դառնում,- ասել է Ռոնալդոն Radio Barcelona-ին տված հարցազրույցում: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 389 | |