12:15 Աբիդալ. «Էվերտոնը» հարմար չէ Դեուլոֆեուին | |
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը կարծում է, որ կատալոնական
ակումբի երիտասարդ տաղանդ Ժերարդ Դեուլոֆեուի համար, ով այժմ վարձավճարով
հանդես է գալիս «Էվերտոնի» կազմում, լիվերպուլյան այդ թիմը լավագույն
տարբերակը չէ: Անգլիական ակումբը Իսպանիայի երիտասարդական հավաքականի
19-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մեկ տարի ժամկետով: -Դեուլոֆեուն «Էվերտոնո՞ւմ». չեմ կարծում, թե այդ թիմը համապատասխանում է նրան: Սակայն կա հույս, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի: Դեուլոֆեուն` հիանալի ֆուտբոլիստ է, ու ես վստահ եմ, որ նա հաջողությունների կհասնի,- Աբիդալի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական թվիթերյան էջը: «Բարսայից» այս ամռանը «Մոնակո» տեղափոխված Աբիդալը գոհ է նրանից, որ Դանի Ալվեսը, ի պատիվ ֆրանսիացի ֆուտբոլիստի, այս մրցաշրջանում կրում է 22 համարի մարզաշապիկը: -Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ նա իմ պատվին կրելու է 22 համարի մարզաշապիկը: Նա հիանալի մարդ է,- ավելացրել է Աբիդալը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 405 | |