17:42 «Բարսելոնան» շարունակում է նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքները | |
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, կատալոնական ակումբն այդ դիրքի ամրապնդման համար դիտարկում է «Շալկե-04»-ի ու Գերմանիայի հավաքականի պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի թեկնածությունը: Հաղորդվում է, որ գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին: Վերջին շաբաթվա ընթացքում «Բարսայի» ներկայացուցիչներն անձնական բանակցություններ են վարել Հյովեդեսի հետ, որի մասին ոչ ոք չի իմացել: Տեղափոխության մոտավոր արժեքը կկազմի 10 մլն. եվրո: Գերմանացի պաշտպանը գելզենկիրխենյան թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 43 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 527 | |