20:52 Իբրահիմովիչ. «Տարվա ֆուտբոլիստի կոչմանն արժանի էին և՛ Մեսսին, և՛ Ռիբերին» | |
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ նաև կատալոնական «Բարսելոնայում», հայտարարել է, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը կհանձներ միանգամից երկու ֆուտբոլիստի: «Եթե հաշվի առնենք անհատական ելույթները, ապա Մեսսին ավելի արժանի կլիներ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ռիբերին նույնպես արժանի էր, սակայն նրան ավելի շատ օգնեցին թիմային հաղթանակները: Անձամբ ես մրցանակը կբաժանեի երկու մասի և կտայի և՛ Մեսսին, և՛ Ռիբերիին»,-հայտարարել է Իբրահիմովիչը: Աղբյուրը` 20minutes.fr | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 391 | |