«Նյուելզ Օլդ Բոյզի» նախագահ Գիլյերմե Լորենտեն ցանկություն է հայտնել`
տեսնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձն արգենտինական
ակումբ:
-Կարծում եմ` Մեսսին կարիերան կավարտի «Նյուելզում»:
Երազում եմ այն մասին, որ նրան մի օր տեսնեմ մեր թիմի մարզաշապիկով,- ասել է
Լորենտեն Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հենց «Նյուելզում» է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը սկսել իր ֆուտբոլային կարիերան`1995 թվականին: