19:34 Սուարեզը դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ | |
Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնան» պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ ֆուտբոլիստ Դենիս Սուարեզի հետ: Կայքի հավաստմամբ, ֆուտբոլիստը չորս ամյա պայմանագիր է կնքել «կապտանռնագույների» հետ: Ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» վճարել է 1,5 մլն եվրո: Սուարեզն առաջին տարին հանդես կգա թիմի երկրորդ կազմում, ապա կտեղափոխվի հիմնական թիմ: Աղբյուրը` Marca.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 986 | |