22:51 Ֆոնտասն էլ հեռացավ | |
Կատալոնական «Բարսելոնայի»երիտասարդ պաշտպան Անդրեու Ֆոնտասը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Մալյորկայում», տեղափոխվեց «Սելտա»: Կայքի հավաստմամբ` 23-ամյա ֆուտբոլիստը 3-ամյա պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ: Ֆոնտասի տրանսֆերի համար «Բարսան» ստացել է 1 մլն եվրո փոխհատուցում: Բացի այդ, «Սելտան» կվճարի տարբեր պարգևավճարներ Իսպանիայի չեմպիոններին ֆուտբոլիստի հաջող խաղի դեպքում: Նշենք նաև, որ կատալոնական թիմը կպահպանի խաղացողին հետ գնելու ու նրա տեղափոխության իրավունքները: Այդպիսի եզրակացության են եկել թիմի ղեկավարները Օրիոլ Ռոմեուին վաճառելուց հետո: Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 473 | |