Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացած ֆուտբոլիստների հիմնական ակումբը եղել է իտալական «Միլանը»:
Մոտ 15 ֆուտբոլիստ, ովքեր հանդես են եկել «Բարսելոնայում», տեղափոխվել են կամ «Բարսելոնայից», կամ էլ այլ թիմից` ժամանակին հանդես գալով կատալոնական ակումբում:
Առաջինը եղել է հոլանդացի պաշտպան Մայքլ Ռայցիգերը, ով 1997 թվականին տեղափոխվեց Իտալիա: Նրա հետ «Միլան» տեղափոխվեց նաև Կրիստոֆ Դյուգարին: Հետո «Միլանին» միացան Բոգարտը և Կլյուվերտը:
Կարճատև դադարից հետո «Բարսելոնայից» «Միլան» տեղափոխվեցին Ռիվալդոն, Ռոնալդոն, Էդգար Դեվիդսը, Դեմետրիո Ալբերտինին, Վան Բոմմելը, Մաքսի Լոպեսը, Ռոնալդինյոն, Զամբրոտտան և Իբրահիմովիչը:
Վերջին ֆուտբոլիստը, ով հանդես է եկել «Բարսելոնայում», Բոյան Կրկիչն է: Երիտասարդ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա», որտեղից էլ գնվեց «Միլանի» ղեկավարության կողմից:
Աղբյուրը` FCBarcelona.com
|