Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Սա իմ առաջին հանդիպումն էր Վալյեկասում: Ուրախ եմ, որ կարողացա գոլ հեղինակել: Մենք ապացուցեցինք, որ չենք հոգնել հաղթանակներից և հոգնածությունը մեզ չի կարող խոչընդոտել:
Ամենօրյա քրտնաջան աշխատանքը կյանքում ունի մեծ կարևորություն: Ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին: Խաղից խաղ ես ավելի շատ ժամանակ եմ ստանում խաղադաշտում»,-եզրափակել է Վիլյան: