20:44 Տիտո Վիլանովան խաղից առաջ | |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմը ցանկանում է առաջիկա հանդիպման ընթացքում հաղթանակ տոնել սեփական հարկի տակ: «Իմ գլխավոր մտահոգությունն այն է, թե ինչպես են վերականգնվել իմ ֆուտբոլիստները «Դեպորտիվոյի» դեմ խաղից հետո: Չեմպիոնների լիգայի հանդիպումները շատ կարևոր են մեզ համար: Կարծում եմ` տնային հանդիպումներում պետք է ձգտել հաղթանակի: Չեմ կարծում, որ հանդիպմանը կմասնակցեն մեր հիմնական կազմի պաշտպանները: Պույոլը, Պիկեն և Դանի Ալվեշը խաղադաշտ դուրս կգան մեկ շաբաթ անց: «Դեպորտիվոյի» դեմ խաղում եղան ահռելի թվով սխալներ պաշտպանության կողմից: Կաշխատենք ուղղել սխալները»,-հայտարարել է Վիլանովան: Աղբյուրը` FCBarcelona.cat Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 373 | |