17:50 Չավի. «Պեպեի մեկնաբանություններն անտեղի են» | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը մեկնաբանել է «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեի արտահայտություններն այն մասին, թե Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը կատալոնացիները «թատերական» պահվածք ունեին: «Պեպեի մեկնաբանությունները պարզապես անտեղի են: Ինիեստան ամենաարդար ֆուտբոլիստներից է ժամանակակից ֆուտբոլում: Ես դեռևս այն կարծիքին եմ, որ «Բարսելոնան» «Ռեալից» ավելի լավ է խաղում: Սակայն պետք է խոստովանեմ, որ մադրիդցիները շատ վտանգավոր մրցակից են և նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն»,-հայտարարել է Չավին: Աղբյուրը` Goal.com Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 543 | |