22:38 Բուսկեթս. «Հոգեպես հավաքվեցինք ու չհանձնվեցինք» | |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսն ընդգծել է «Բարսելոնայի» թիմային ոգին, ինչի շնորհիվ նրանք կարողացան կամային հաղթանակ տոնել «Սևիլիայի» նկատմամբ: «Երբ խաղը մեզ համար ամենալավ կերպով չի դասավորվում, իսկ մրցակիցը մի շարք դժվարություններ է ստեղծում, ծայրահեղ կարևոր է հավաքվել հոգեպես ու չհանձնվել և մենք այդպես էլ արեցինք: Միայն վատ է այն, որ Տիագոն վնասվածք ստացավ: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» կազմում իմ 200-րդ խաղին, դա լուրջ ցուցանիշ է` հաշվի առնելով իմ տարիքը: Ցանկանում եմ շարունակել նույն ոգով: Հիմա առջևում «Բենֆիկայի» հետ խաղն է, որը նույնպես մտադիր ենք հաղթել».-ասել է Բուսկեթսը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 324 | |