01:28 Ալֆոնսո. «Հիասթափված եմ Գվարդիոլայի արարքից» | |
Ալֆոնսո Պերես Մունյոսը քննադատել է իր նախկին թիմակից Պեպ Գվարդիոլային Կատալոնիայի անկախությանը վերաբերյալ վերջինիս կողմից արված հայտարարության համար: Գվարդիոլան երեկ մի տեսանյութ էր
ձայնագրել, որում նա Նյու-Յորքից աջակցություն էր հայտնել երեքշաբթի օրը
Բարսելոնայում տեղի ունեցած շքերթին: «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և «Բետիսի» նախկին հարձակվողը գրել և հարց է տվել իր Twitter-ի միկրոբլոգում. «Հիասթափված եմ Գվարդիոլայի մեկնաբանություններից: Նա այնքան մեծ նշանակություն ունի իսպանական ֆուտբոլի համար և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ: Արդյոք նա ուրա՞խ էր Իսպանիայի ազգային հավաքականի հաջողությունից»: Աղբյուրը` AS.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 919 | |