18:51 Չավին և Կասիլյասը ցանկանում են ընկերական հանդիպում անցկացնել Բրազիլիայի հետ | |
Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասը և Չավի Հերնանդեսը խնդրել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարին ընկերական հանդիպում կազմակերպել Բրազիլիայի հավաքականի հետ: Վերջերս Չավին նշել էր, որ Բրազիլիայի դեմ հանդիպումը խթան կհանդիսանա բոլոր ֆուտբոլիստների համար: Այս հավաքականները վերջին տարիներին չեն հանդիպել, որը կապված է եղել ֆինանսական խնդիրների հետ: Սակայն մոտակա ժամանակներում այս հարցը կլուծվի: Iberdrola ընկերությունը, որը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների հովանավորն է, պատրաստ է իրագործել երկու լեգենդար ֆուտբոլիստների ցանկությունը: Եվրոպայի չեմպիոնների հետ դեմ չեն հանդիպել նաև բրազիլացիները, ինչ մասին իրենց թիմակիցներին հայտնել են «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մարսելոն և Դանի Ալվեշը: Աղբյուրը` AS.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 429 | |