Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հրաժարվել է հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայի ծառայություններից:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Աֆելլայը վարձավճարով հանդես կգա գերմանական «Շալկե» 04-ում:
Բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են և եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա Աֆելլայը նոր մրցաշրջանը կսկսի իր հայրենակից Հունտելարի հետ: