Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է բողոքարկել Տիտո
Վիլանովայի ստացած կարմիր քարտը՝ 2 տուրում կայացած «Օսասունա» - «Բարսելոնա»
արտագնա խաղի ժամանակ, տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ կապտանռնագույների գլխավոր մարզիչը հեռացվել էր խաղադաշտից հանդիպման 68-րդ րոպեին`
մրցավարի գործողությունների հետ չհամաձայվելու համար: Դրանից հետո
Վիլանովան նշել է, որ չի ասել ոչ մի վատ արտահայտություն: