Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 27 » Ռոսսել. «Նեյմարը շատ ուժեղ է, բայց Մեսսիի հետ չի կարող համեմատվել»
12:14
Ռոսսել. «Նեյմարը շատ ուժեղ է, բայց Մեսսիի հետ չի կարող համեմատվել»
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը անդրադարձել է թիմի հարձակվող Լեո Մեսսիի և Բրազիլական «Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարի վարպետությանը, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
«Մեսսիին ավելի շատ են համեմատում Ռոնալդուի քան Նեյմարի հետ: Օրինակ, ֆուտբոլի արքա Պելեն անգամ չի կասկածում, որ իր հայրենակիցը կարողություններով գերազանցում է Մեսսիին:»
«Իհարկե Նեյմարն ունի հիանալի ապագա: Բայց ես չեմ կարծում, որ աշխարհում կա մի ֆուտբոլիստ, որին կարելի է համեմատել Մեսսիի հետ», - ասել է Ռոսսելը: