01:56 Կրուիֆֆը քննադատել է Մոուրինյոյին | |
Ինչպես հաղորդում է AS-ը, կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի լեգենդ Յոհան Կրուիֆֆը կրկին քննադատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին նրա արտահայտած մտքերի և աշխատաոճի համար։ «Նա հնարավորություն չի ունեցել ինքնադրսևորվելու որպես ֆուտբոլիստ, սակայն հիմա ինչ-որ բան կարող է անել։ Ինչ վերաբերում է այն արտահայտությանը, թե ինքը ոչ թե յուրահատուկ է, այլ միակն է… Միայն անխելքը նման բաներ կարող է ասել։ Նա այնքան է կատաղել, որ պետք է շուտափույթ զսպաշապիկ հագցնել։ Ինչ վերաբերում է ներկայիս Ռեալին` Ամենալավ փիլիսոփայությունը ֆուտբոլիստներ աճեցնելն է, այլ ոչ թե գնելը», – ասել է Կրուիֆֆը: Կրուիֆֆը քննադատել է նաև կատալոնական «Բարսելոնայի» ներկայիս նախագահին. «Ես Սանդրո Ռոսսելի հետ նույն փիլիսոփայության կրողը չեմ: Չեմ կարծում, թե նա հասկանում է, որ «Բարսան» ավելին է, քան ակումբ», – ասել է Կրուիֆֆը՝ ավելացնելով, որ չի ցանկանում գնահատել Տիտո Վիլանովայի աշխատանքը, քանի որ սկզբից ուզում է տեսնել նրան գործելիս։ Աղբյուրը` AS.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 738 | |