22:33 Թիմի 11 ֆուտբոլիստները կուղևորվեն հավաքականներ | |
Կատալոնական «Բարսելոնայի» 11 ֆուտբոլիստներ միացել են իրենց հավաքականներին, որոնք մոտ օրերս կանցկացնեն մի քանի ընկերական հանդիպումներ: Դեպի Ֆրանկֆուրտ Ալեխանդրո Սաբիելիի սաները կուղևորվեն Ֆրանկֆուրտ, որտեղ Մեսսին և Մասկերանոն թիմակիցների հետ կմրցեն Գերմանիայի հավաքականի դեմ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 21:45-ին: Դեպի Ստոկհոլմ Պենտակամպեոնների հավաքականը, որտեղ հանդես է գալիս Դանի Ալվեշը, ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին: 6 «Կապտանռնագույներ» կուղևովեն Պուերտո Ռիկո Իսպանիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները, ովքեր հանդես են եկել «Եվրո 2012»-ում, բացի Խորդի Ալբայից և Չավի Հերնանդեսից, ընկերական հանդիպում կանցկացնեն Պուերտո Ռիկոյի հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 23:30-ին: Աֆելլայը կլինի Լուի վան Գալի տրամադրության տակ Լուի վան Գալի առաջին ընկերական հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս կգա նաև Իբրահիմ Աֆելլայը: Հոլանդիայի ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Բելգիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 21:45-ին: Ալեքսիսը կուղևորվի Նյու Յորք Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդիո Բորգին թիմ է հրավիրել Ալեքսիս Սանչեսին: Չիլին ընկերական հանդիպում կանցկացնի Էկվադորի հավաքականի հետ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 616 | |