13:11 Վալդեսը և Պինտոն գտնվում են լավ մարզավիճակում (Տեսանյութ) | |
Ինչպես Պինտոն, այնպես էլ Վալդեսը, «Բարսելոնայի» միջմրցաշրջանի չորրորդ հանդիպման ընթացքում կարևոր դեր խաղացին: Երկու դարպասապահները անառիկ պահեցին իրենց դարպասները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: Վալդեսը, խաղալով 90 րոպե, դեռ ոչ մի գնդակ բաց չի թողել, իսկ Պինտոն երկու հանդիպման ընթացքում ետ է մղել երեք 11 մետրանոց հարված: Առաջին խաղակեսի հերոսը Վալդեսն էր, ով ետ մղեց Ռունիի հարվածը 11 մետրանոց նշանակետից: Պինտոն որոշեց հետխաղյա 11 մետրանոցների ճակատագիրը Երկրորդ խաղակեսում դարպասն անառիկ պահելու հերթը Պինտոյինն էր: Իր փոքրիկ համերգը նա սկսեց 48-րդ րոպեին, երբ ետ մղեց «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկի` Սինջի Կագավայի հեռահար հարվածը: Համերգը շարունակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ, երբ Պինտոն հիանալի սեյվ կատարեց Յանգի հարվածից հետո: «ՊՍԺ»-ի դեմ խաղում Պինտոն նույնպես աչքի ընկավ ետ մղած գնդակով: Ընդհանուր առմամբ Պինտոն կարող է համարվել միջմրցաշրջանային սեյվեր: Պինտոն կարող էր ծիծաղի առարկա դառնալ, սակայն ... Պիրլոն հայտնի է իր «Պանենկա» հարվածով, որը կարողացավ ետ մղել Պինտոն | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 562 | |