20:38 Ռունի. «Սպասվում է անչափ հետաքրքիր խաղ» | |
Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին «Եվրո 2012»-ում մասնակցելուց հետո միացել է թիմին: Ռունիի կարծիքով` «Բարսելոնայի» դեմ հանդիպումը մարզավիճակ թարմացնելու հերթական էտապն է օգոստոսի 20-ին «Գուդիսոն Պարկ»-ում կայանալիք խաղից առաջ: «Միշտ էլ հաճելի է ուժեղ մրցակից ունենալը, ինչպես «Բարսելոնան» է: Միջմրցաշրջանային մաս կազմող այս խաղում մենք կաշխատենք և՛ հաճույք ստանալ, և՛ լավ մարզավիճակ ձեռք բերել: Այսօր հանդիպման հաշիվը գլխավոր դեր չի կատարելու: Մենք աշխատելու ենք մարզավիճակ ձեռք բերել և պատրաստվել «Պրեմիեր Լիգային»: Անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է հանդես գամ Սինջի Կագավայի հետ: Սինջին շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Շատ շուտ մերվեց թիմին: Կարծում եմ, որ նա կդառնա մեր թիմի գոլային փոխանցումների հիմնական հեղինակը»,-նշել է Ռունին: Աղբյուրը` Mundo Deportivo | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 368 | |