20:29 Չավի. «Իբրահիմովիչը հիանալի է խաղացել «Բարսայում»» | |
Կատալոնական «Բարսելոնայի» մաեստրոն` Չավի Հերնանդեսը, գովեստի խոսքեր է
հղել Ֆրանսիական «ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին: «Զլատանը հիանալի ձեռքբերում է «ՊՍԺ»-ի համար: Շվեդը հիանալի խաղաց մեր հետ և ես համամիտ չեմ նրանց հետ, ովքեր հակառակն են պնդում: Վերջապես նրա հետ «Բարսան» հաղթեց Իսպանիայի առաջնությունը, հասավ մինչև ՉԼ-ի կիսաեզրափակիչ և Իբրան խփեց շատ կարևոր գոլեր: Մենք հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս»: «Ընդհանրապես ես մտածում եմ, որ «ՊՍԺ»-ն ՉԼ-ն հաղթելու լուրջ հավակնություններ ունի: Համենայն դեպս, բոլոր նախադրյալները ունի այս թիմը: Առաջին հերթին. թե այս տարի ինչպիսի տրանսֆերային քաղաքականություն վարեց «ՊՍԺ»-ն»,-ասել է Չավին: Աղբյուրը` Sky Sports | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 445 | |