Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 3 » Գործակալ.«Ագգերը չի խնդրել Լիվերպուլին, որ իրեն հանեն տրանսֆերի»
17:48
Գործակալ.«Ագգերը չի խնդրել Լիվերպուլին, որ իրեն հանեն տրանսֆերի»
«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգերի գործակալը մեկնաբանել է այն փաստը, թե ինչու իր հաճախորդը չի մասնակցել «Լիվերպուլ» - «Գոմել» խաղին:

«Միայն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը և ղեկավարությունը կարող են ասել, թե ինչու Ագգերը չի մասնակցել այդ հանդիպմանը: «Լիվերպուլը» պետք է պատասխանի այն հարցերին, որոնք ստանում է: Իսկ այն տեղեկությունը, թե Ագգերը խնդրել է «Լիվերպուլի» ղեկավարության, որ իրեն հանեն տրանսֆերի՝ դա հիմարություն է: Նա շատ երջանիկ է «Լիվերպուլում»»,-ասել է Ագգերի գործակալ Շտեֆֆենսենը:

Հիշեցնենք, որ Ագգերի ծառայություններով են լրջորեն հետաքրքրված «Ման. Սիթին» և «Բարսելոնան»:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Արթուր