12:56 Մասկերանոն նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ | |
Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է 28-ամյա կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ պայմանագրի ժամկետը երկարագձելու մասին: Արգենտինայի ազգային հավաքականի խաղացողի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2016թ. հունիսը: Նա 2010թ. անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսելոնա»: Տեղափոխվելու ժամանակ նա հանդես էր գալիս կիսապաշտպանական գոտում, իսկ այժմ նա տեղափոխվել է կենտրոնական պաշտպանի գոտի: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 263 | |