Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 17 » Օվերմարս. «Մունիեսան պատրաստ է վարձավճարով հանդես գալ «Այաքսում»»
21:20
Օվերմարս. «Մունիեսան պատրաստ է վարձավճարով հանդես գալ «Այաքսում»»
Հոլանդական «Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հայտարարել է, որ Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Մունիեսան պատրաստ է վարձավճարով հանդես գալ «Այաքսում»:
«Այսօր Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը կհանդիպի ֆուտբոլիստի հետ և կբանակցի այս հարցի շուրջ: Մի քանի հարցերի որոշումներից հետո «Այաքսը» կանի իր առաջին քայլը: Անձամբ Մունիեսան ցանկանում է հանդես գալ «Այաքսում»: Անչափ մեծ է մեր հետաքրքրությունը նրա հանդեպ: Ամեն ինչ կանենք, որ նա հանդես գա մեր ակումբում»,-նշել է Օվերմարսը: